Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը զգուշացրել է, որ Իսրայելի իշխանությունների կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունները ընդլայնելու որոշումը կարող է պատանդների կյանք արժենալ: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է շարժման ռազմական թևը՝ «Իզեդին ալ-Քասամի բրիգադները»։
«Իսրայելը կվճարի իր զինվորների և պատանդների կյանքով՝ Գազայում գործողությունները ընդլայնելու համար», – ասվում է արմատականների Telegram ալիքում տեղադրված տեսանյութում։ Տեղեկատվություն չի տրամադրվել այն մասին, թե քանի պատանդ է դեռ ողջ։
Իսրայելական կողմի տվյալներով՝ արմատականները Գազայում շարունակում են պատանդ պահել 48 մարդու, որոնցից 20-ը ողջ են։

























































































