Armenian text to speach

ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն քննարկում են պաղեստինյան պատվիրակության վիզայի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ քննարկել են ԱՄՆ որոշումը՝ մերժելու Պաղեստինի պատվիրակության անդամներին վիզա տրամադրելը համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) հերթական նստաշրջանից առաջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք այս հարցը բարձրացրել ենք անմիջապես ԱՄՆ իշխանությունների հետ՝ հիմնվելով նրանց՝ Գլխավոր գրասենյակի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վրա, և փորձում ենք պարզաբանումներ ստանալ։ Կարծում եմ՝ պարզ է, որ այս որոշման հետևանքները չափազանց մտահոգիչ են», – ասել է նա։

Օգոստոսի 29-ին Պետդեպարտամենտը մերժել է վիզա տրամադրել Պաղեստինի ազատագրման կազմակերպության անդամներին և Պաղեստինի ազգային ինքնավարության պաշտոնյաներին, այդ թվում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանից առաջ։




Լրահոս