Armenian text to speach

Գավառի Հացառատ թաղամասում կառուցվում է նոր կոյուղագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը այցելել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս՝ հետևելու կոյուղագծի կառուցման աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հրատապ ծրագրերի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցներով։

Պայմանագրային արժեքը՝ 43.3 մլն դրամ: Կառուցվում է 805 գծամետր երկարությամբ նոր կոյուղագիծ: Նախատեսվում է 100-110 տնային միացումներ:

Աշխատանքների արդյունքում կլուծվի թաղամասի ավելի քան 400 բնակչի բազմամյա խնդիրն ու կկարգավորվի ջրահեռացման համակարգը։

Շինարարությունը մեկնարկել է 2025 թ․ օգոստոսի առաջին տասնօրյակում և նախատեսվում է ավարտել հոկտեմբերին։

«Այս ծրագիրը ոչ միայն ենթակառուցվածքային կարևոր նախաձեռնություն է, այլև սոցիալական արդարության հարց․ Այսօր լուծում ենք տալիս կենսական կարևոր մի խնդրի։ Մեր առաջնահերթություններից է՝ համայնքների զարգացումը դարձնել տեսանելի և շոշափելի յուրաքանչյուր բնակչի համար»,- նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հացառատի կոյուղագծի կառուցումը հերթական քայլն է դեպի բարեկարգ և արժանապատիվ համայնքային կյանք։




Լրահոս