Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Մարությանը սկսել է նախընտրական քարոզարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գաղտիք չէ, որ քաղաքական որոշ ուժեր ներառյալ իշխանություններին ակտիվ, բայց ոչ բացահայտ կուսակցական քարոզ են իրականացնում։
Բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ ընդդիմադիրների մարզային հանդիպումներից և քարոզին ուղղված գործողություններից՝ մեկը ևս ավելացել է։

Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը սկսել է ոչ միայն կուսակցական ներքին բանակցությունները, այլ, ինչպես ArmLur.am-ը արձանագրել է, անգամ նախընտրական վահանակներ են փակցրել Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղում։

Վահանակում Հայկ Գրիգորյանն է, ով Երևանի քաղաքապետի ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Հայկ Մարությանին էր հաջորդում։

Բանն այն է, որ ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե Հայկ Մարությանը այսքան ժամանակ հակաիշխանակա՞ն թե՞ իշխանական հայացքներ ունի։

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր Ուժ» ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն էր տարածել Վաշինգթոնի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ այս փաստաթղթի արդյունքները պետք է գնահատել։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս