
Ադրբեջանի ՔՀԿ-ներից մեկում մեկ բանտարկյալ ինքնասպան է եղել, եւս մեկը՝ փախուստի դիմել։Դեպքը գրանցվել է Գարադակի շրջանում գտնվող բանտում. բանտարկյալների միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով նրանցից մեկը՝ Ֆայիգ Դադաշեւը, ինքնասպան է եղել։ Եվս մեկ բանտարկյալ, որի անունը դեռեւս հայտնի չէ, փախուստի է դիմել։