ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը քիչ առաջ ԱԺ միջանցքում փորձեց խոչընդոտել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին, երբ նա խոսում էր հայ գերիների մասին, որոնք խոշտանգվում են Բաքվի բանտերում:
«Ձայնդ կտրիր, ափսոս Իզաբելան էստեղ է»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության քարտուղարի, որը լրագրողներին փորձում էր ուղղորդել՝ ինչ հարց տալ պատգամավորին:
Լրագրողները, իհարկե, հորդորեցին նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանին չխանգարել իրենց աշխատանքը:


























































































