Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանում զգուշավոր լավատեսությամբ են նայում Երևանի և Բաքվի միջև նախաստորագրված համաձայնագրին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Միաժամանակ նա նշել է, որ դա ներդրում է տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու մեջ։





























