Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անձնագրային բաժինը մինչև չվերադարձնեն հանգիստ չենք տալու իշխանություններին. Չարենցավանում ստորագրահավաք են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի բնակիչները ստորագրահավաք են իրականացնում, որ իրենց համայնքի անձնագրային բաժինը չտեղափոխվի Հրազդան: Չարենցավանի բնակիչ Գագիկ Գաբրիելյանը ArmLur.am լրատվականի հետ զրույցում նշեց, որ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հավաքել են 450 ստորագրություն:

«Անձնագրային բաժինը մեկ տարի առաջ, տեղափոխել էին Հրազդան։ Մեզ խոստացան, որ բացառության կարգով երկու աշխատակիցներին, որոնք մինչ այդ Չարենցավանի անձնագրայինում էին աշխատում կվերադառնան նախկին աշխատավայր։ Մինչ այդ 10000 ստորագրություն ներկայացրել էինք ՆԳՆ և Կառավարություն։ ՆԳՆ-ից պատասխանեցին, որ կտրամադրենք շրջիկ մեքենա, որը պետք էր հաճախակի գար Չարենցավան։ Արդյունքում մեկ տարվա ընթացքում 5-ից 6 անգամ են այցելել Չարենցավան, առանց տեղեկացնելու բնակչությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Չարենցավանի բնակիչ Գագիկ Գաբրիելյան։
Մեր զրուցակիցը նշում է, որ քաղաքի բնակիչները մեկ տարվա մեջ ապացուցել են, որ շրջիկ տարբերակը չի արադարացրել իր գործունեությունը: Նա նշում է, որ անգամ ունեն տեսանկարահանումներ, թե ինչպիսի խայտառակ ու ծաղրական ձևով են սպասարկում: Ուստի՝ նրանք որոշել են ստորագրահավաք իրականացնել:

«Մենք ստորագրահավաք ենք արել, որպեսզի ներկայացնենք համայնքի ավագանուն: Ինչպես օրենքն է պահանջում ներգրավել օրակարգ և պաշտոնապես դիմել Կառավարությանը շրջիկ ծաղրական տարբերակը վերացնել։ Փոխարենը առաջարկում ենք շաբաթը երեքից չորս օր նախկին աշխատակցուհին վերադառնա Չարենցավանի անձնագրային բաժին։ Սա օպտիմալ տարբերակ է և մեր նախաձեռնող խմբին մինչև չվերադարձնեն բաժինը չենք լռելու, չենք հանդուրժելու, քանի որ Չարենցավանի համայնքին խոստացել ենք, մինչև անձնագրային բաժինը չվերադարձնեն հանգիստ չենք տալու իշխանություններին»։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս