ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը այսօր ԱԺ միջանցքում փորձեց խոչընդոտել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին, երբ նա խոսում էր հայ գերիների մասին, որոնք խոշտանգվում են Բաքվի բանտերում:
«Ձայնդ կտրի, ափսոս Իզաբելան էստեղ է»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության քարտուղարի, որը լրագրողներին փորձում էր ուղղորդել ինչ հարց տալ պատգամավորին՝ «Խի՞ նիստերին չեք գալիս»: Լրագրողները, իհարկե, պատասխանեցին և հորդորեցին չխոչընդոտել իրենց աշխատանքը:
Իսկ Արթուր Հովհաննիսյանի վարքը անակնկալ չէր. նա ընդդիմադիրների ականջ ու լեզու կտրելու սպառնալիքներ հնչեցրած ու անպատիժ մնացած պաշտոնյա է:
Հիշեցնենք նաև որ Արթուր Հովհաննիսյանը թմրանյութի գործով անցել է նախկինում:
Այս ամենը հաշվի առնելով՝ այսօրվա միջադեպը օրինաչափ է ըստ shamshyan.com-ի, թմրանյութ պահած, օգտագործած Արթուր Հովհաննիսյանի համար:
Մանրամասները՝ տեսանյութում․























































































