Պետք չէ թերագնահատել մրցակցին. Յուրա Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի «Ռուբինի» հետ խաղից առաջ խոսել է սպասվող խաղի կարևորության մասին:

Խաղը կկայանա այս կիրակի Կազանում:

««Կռիլյա Սովետովի» դեմ տարած հաղթանակը շատ կարևոր էր թիմի համար: Այն թույլ է տալիս մեզ ավելի ուժեղ զգալ և հարթել այն խնդիրները, որոնք կային նախորդ խաղում»,- հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:

– Ի՞նչ կարող եք ասել մրցակցի մասին:

– «Ռուբինը» լավ թիմ է: Բոլորի մոտ էլ վաղ թե ուշ լինում են անկումներ, այդ պատճառով այս իրավիճակում կարևոր է չթերագնահատել մրցակցին, որը վերջին ժամանակներս այնքան էլ լավ խաղ չի ցուցադրում,-ասում է Յ. Մովսիսյանը:




Լրահոս