Armenian text to speach

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը:

Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարի շուրջ:




Լրահոս