Armenian text to speach

Հռոմի պապն Իսրայելի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է Գազայի ողբերգական իրավիճակի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հռոմի պապ Լևոն XIV-ը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպմանը քննարկել է Գազայի ողբերգական իրավիճակը և կոչ է արել մշտական ​​​​հրադադար հաստատել Պաղեստինում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով Վատիկանին:

Հռոմի պապը նաև կոչ է արել ազատ արձակել պաղեստինյան Համասի կողմից պահվող պատանդներին: Նա վերահաստատել է Վատիկանի աջակցությունը տասնամյակներ շարունակվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝«երկու պետությունների» լուծմանը:

 




Լրահոս