Armenian text to speach

Թրամփը ԵՄ առաջնորդների հետ քննարկել է ռուսական նավթից հրաժարվելու հարցը. Ֆինլանդիայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդների հետ քննարկել է ռուսական նավթ գնելուց հրաժարվելու հարցը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

«Մենք շատ երկար, մանրակրկիտ և անմիջական զրույց ունեցանք այս երկու թեմաների շուրջ։ Առաջին հարցի վերաբերյալ մենք ընդգծեցինք, որ Եվրոպայում ներկայումս կան երկու երկիր, որոնք ուղղակիորեն նավթ և գազ են գնում Ռուսաստանից՝ Սլովակիան և Հունգարիան», – ասաց Ստուբը  «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ Թրամփը պահանջել է, որ Եվրոպան դադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը։

Ասուլիսը հեռարձակվել է ֆիննական լրատվամիջոցների կողմից։




Լրահոս