Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը երեկ՝ սեպտեմբերի 4-ին, այցելեց Հայաստան:
«Զվարթնոց» օդանավակայանում պորտուգալացի ֆուտբոլիստներին ջերմ դիմավորել են հայ երկրպագուները: Նախաղաղային մարզումներն անցկացվելու են Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Հայաստան է ժամանել և այս օրերին Երևանում է գտնվելու «Ոսկե գնդակ»-ի հնգակի տիտղոսակիր, պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիստիանու Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականը նախորդ անգամ Երևան էր ժամանել 2015 թվականի հունիսի 13-ին:
Ներկայացնում ենք նաև մի քանի փաստ Քրիստիանու Ռոնալդուի մասին.
– Արժանացել է «Ոսկե գնդակ» 5 մրցանակի։ Համարվում է պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը և ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
– Ռոնալդուն աշխարհում միակ ֆուտբոլիստն է, որ հեղինակել է 100-ից ավել գոլ՝ խաղալով 3 տարբեր ակումբներում և Պորտուգալիայի Ազգային հավաքականում (Մանչեսթեր Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, Յուվենտուս)։
– Ռոնալդուն դարձավ նաև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան 21 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։Ռոնալդոն համարվում է ամբողջ աշխարհում ամենալավ ֆուտբոլիստը։
– 2014 թվականին նա Մադրիդի Ռեալի հետ նվաճեց Եվրոպայի կարևորագույն գավաթը՝ Չեմպիոնների Լիգան՝ դառնալով այն եզակի ֆուտբոլիստներից մեկը, ում հաջողվել է նվաճել այն երկու տարբեր ակումբների հետ։
– Ռոնալդուն նաև դարձավ Չեմպիոնների լիգայի ռեկորդի հեղինակ՝ մեկ մրցաշրջանում խփելով 17 գոլ, իսկ արդեն մրցաշարի պատմության մեջ նա միանձնյա առաջատարն է։ Ռոնալդուն այն ֆուտբոլիստն, ով կարողացել է Մադրիդի Ռեալի կազմում ամենաարագը հեղինակել 100 գոլ։ 2014 թվականի փետրվար ամսին Ռոնալդուն խփեց իր կարիերայի 400-րդ գոլը։
– Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգան:
– Ռոնալդուն դպրոցում հայտնի դարձավ այն դեպքից հետո, երբ աթոռը նետեց ուսուցչի վրա։ Դրանից հետո ուսուցիչն ասել էր, որ Ռոնալդուն ոչնչի չի հասնի։ 14 տարեկան հասակում նա մոր հետ համաձայնության եկավ, որ գնա ֆուտբոլի պարապմունքների։ Ռոնալդուն մեծացել է բավականին աղքատ ընտանիքում։ Այդ պատճառով նա իր դասերին և պարապմունքներին զուգահեռ աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել իր ֆուտբոլի վարձը։ Այժմ նա աշխարհի ամենաթանկ վճարվող ֆուտբոլիստն է։
Նանիկ Աղասյան


























