Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլև Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, և կողմերը համաձայնության են եկել այդ հարցում միասնական դիրքորոշում հայտնել:





























