Armenian text to speach

Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ. կա 3 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Էրեբունի – Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և տեղում բուժօգնություն ստացած 3 քաղաքացիների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության վարորդը ասում էր, որ ինքը կանչով հիվանդ տեղափոխելիս է եղել ու լուսային ու ձայնային ազդանշանները միացված են եղել, իսկ Mercedes-ի վարորդը հակառակն էր պնդում, որ ձայնային ազդանշանները միացված չեն եղել։




Լրահոս