Նախկին պաշտոնատար անձանց պատկանող զենքերը առգրավվելու գործընթացը նոր փուլ կարող է թևակոխել։
Վերջիններս դատարան են դիմում՝ փրկելու համար իրենց պատկանող զենքերը, և չի բացառվում՝ հարցը հասնի Սահմանադրական դատարան։ Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը ներկայացնում է դատարանում այս պահին առկա վիճակը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը զենքի մասին օրենք էր բերել, որը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 61 կողմ, 1 դեմ, 32 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով՝
- Արգելվում է անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարպիչների շրջանառությունը։
- Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության գործնական քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները կամ դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կազմակերպած վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին և ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք, և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի։
- «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը։
Դատելով իրավիճակից՝ բոլոր նրանք, որոնք օրենքի այս կետերին չեն ենթարկվում կամ չեն համապատասխանում, նրանց պատկանող զենքերը առգրավվում են։
Ավելին, մեկ ամիս առաջ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ահազանգել էր, որ պարգևատրում ստացած զենքը ՆԳՆ-ն վերցրել է իր ձեռքից․ «Սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքը վերցվել է՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով»,– նշել է Քոչարյանը։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասնետ՝ տեսանյութում․


























































































