«Բորուսիա» – «Մայնց». սպասվող կարևոր խաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս հանգստյան օրերին սպասվում են խաղեր, որոնք ոչ մի դեպքում չպետք  է բաց թողնել: Sports.ru-ն ներկայացնում է ամենադիտարժան խաղերը:

«Բորուսիա»- «Մայնց», շաբաթ, 17:30

Դորտմունդի «Բորուսիան» երեք անընդմեջ հաղթանակի շնորհիվ գտնվում է երկրորդ հորիզոնականում` «Շալկեից» երեք միավոր տարբերությամբ: Այս խաղը  կարող է հետաքրքիր ստացվել ինչպես պայքարի, այնպես էլ դիտելի լինելու տեսանկյունից:

«Ռուբին» – «Սպարտակ», կիրակի, 13:30

Ձմռան մրցաշրջանից հետո և կազանցիները, և սպարտակցիները հավաքել են 9 միավոր` 36 հնարավորից: Այնուամենայնիվ, նրանց խաղը այս տուրում կենտրոնականներից մեկն է համարվում: Ցանկացած երկրպագուի միշտ էլ հետաքրքիր է դիտել զարգացումներ խաղադաշտում` հատկապես պաշտպանությունից հարձակում անցումները: Եվ ի վերջո հետաքրքիր է, թե թիմերից ով առաջինը ցույց կտա կենդանության նշաններ:

«Բարսելոնա» – «Ատլետիկ», կիրակի, 23:00

«Բարսելոնան» Լա Լիգայում 31 տնային խաղից հաղթել է 30-ում: Սակայն վերջին մի քանի այլ խաղերում նրանց բախտն ուղղակի չի բերում: Մեկ շաբաթում թիմի մարզիչը կորցրեց ամեն ինչ, սակայն մեղադրել միայն նրան` չի կարելի: Սպասվում է շատ հետաքրքիր խաղ և պարզ կլինի, արդյոք «Բարսելոնան» դեռ ունակ է առաջ գնալ չեմպիոնական մրցավազքում:

«Լիոն» – «ՊՍԺ», շաբաթ, 23:00

Մեկ շաբաթ առաջ փարիզցիները պարտվեցին լիոնցիներին 0:1 հաշվով: Դժվար թե նրանք ցանկանան պարտվել երրորդ խաղն անընդմեջ: Այնպես որ այս խաղում լարված պայքարն ապահովված է:

 




Լրահոս