Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին Վենեսուելայի թիմի դեմ խաղում հաղթանակից հետո հայտարարություն է արել։ Այս մասին հայտնում է ESPN-ը:
«Ինձ ոգևորում է խաղալը: Իհարկե, պատրաստ չեմ թողնել Արգենտինայի հավաքականը, բայց շատ բան պայմանավորված է իմ ֆիզիկական վիճակով: Երբ լավ եմ զգում, վայելում եմ ֆուտբոլը, իսկ երբ լավ մարզավիճակ չունեմ, հաճույք չեմ ստանում խաղից ու չեմ ուզում դաշտում լինել: Քայլ առ քայլ առաջ եմ շարժվում: Աշխարհի հաջորդ առաջնությանը մասնակցելու հարցում դեռ որոշում չեմ կայացրել», – ասել է Մեսսին:

























































































