Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծաղկաձորի հենց «սրտում» անխնամ, փլուզված վիճակ է. իշխանությունների անգործությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ծաղկաձորի հենց «սրտում» անխնամ, փլուզված վիճակ է. իշխանությունների անգործությունը

Շինհրապարակ դարձած Ծաղկաձոր քաղաքը, որ վերջին տարիներին կորցրել է իր վաղեմի տեսքը, աչքաթող է արված հենց քաղաքային իշխանությունների կողմից։

Հենց Ծաղկաձոր քաղաքի սրտում Ծաղկունյաց հրապարակին հարակից հատվածը, կարծես թե, Սովետական միությունից հետո ոչ մի անգամ չի վերանորոգվել։ Անգամ այսքան շինարարության հոսքի հետ համայնքապետարանը «մատը մատին չի տալիս և աչք զարնող հատվածները ոչ վերանորոգում է ոչ փլվածը վերակառուցում։

Ինչպես տեսնում եք տեսանյությում պատկերվածը խսոքի վառ ապացույցն է. անխնամ, չմշակված այգիներ այն էլ հենց քաղաքի կենտրոնում։

Սա դեռ ամենը չէ համայնքապետն անգամ համայնքապետարանի դիմացի մայթի և փողոցի մասին հոգ չի տանում. Սալիկները կոտրված են կամ բացակայում են, քոտածածկ տարածքը անխնամ է, շենքը ոչ բարվոք վիճակի մեջ։

Ստացվում է, որ համայնքապետն ազատ և անկախ է շինթույլտվությունների տրման հարցում, սակայն սեփական համայնքի մասին հոգ տանելը և խնամելը կարծես թե նորաձև չէ։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս