Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X սոցիալական հարթակում անդրադարձել է Ճապոնիայում ընթացող Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսին։
«Expo 2025-ին Հայաստանի տաղավար արդեն այցելել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Պատմությունը, մշակույթը, նորարարությունը, տեխնոլոգիաները և ընդհանուր բարգավաճումը ոչ միայն Հայաստանի զարգացման տեսլականն են, այլև այն հիմնական գաղափարները, որոնք ընկած են Ճապոնիայի հետ համագործակցությունը խորացնելու մեր ձգտման հիմքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա նշանավորեց մեր երկկողմ հարաբերությունների բացառիկ պահը և նոր հիմքեր դրեց ապագա գործընկերության համար»,- գրել է Միրզոյանը։
EXPO 2025 ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարը գործելու է մինչև հոկտեմբերի 13-ը:
























