Միջազգային հոսքերի կարգավորման համար անհրաժեշտ է ունենալ վստահելի միգրացիոն վիճակագրություն,- այսօր հրավիրված միգրացիոն վիճակագրության ճշգրտման եւ թարմացման հնարավորությունների վերաբերյալ քննարկմանը նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Հովստրան: Հովստրան հույս հայտնեց, որ այս քննարկումը կօգնի որոշակի մեթոդաբանությամբ իրականացնել միգրանտների պրոֆիլավորումը, ինչը կարեւոր է միգրացիոն նպատակային քաղաքականություն իրականացնելու գործում:Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը, խոսելով վիճակագրության մասին, նշեց` սա այն խնդիրն է, որը հետաքրքրում է հանրությանը, սակայն մենք հստակ տվյալների բազա չունենք: Վերջում սոցիոլոգը հավելեց` մեզ մոտ լուրջ խնդիր է նաև ներքին միգրացիան, սակայն մենք դրան այսօր ուշադրություն չենք դարձնում:
Գ. Պողոսյան. Միգրացիոն վիճակագրությունը հետաքրքրում է հանրությանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ