Armenian text to speach

Հայաստան կժամանեն Չինաստանի քաղաքական խորհրդակցական համաժողովի ներկայացուցիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հուեյի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-19-ը կգտնվի Հայաստանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը։

Կարգադրության համաձայն՝ պատվիրակությանը կընդունի ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան–Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը։

 




Լրահոս