Armenian text to speach

33-ամյա մայրը և նրա անչափահաս տղան ու աղջիկը ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի։

Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները ջերմային այրվածքներով՝ «1-ին աստիճանի, վերին վերջույթների շրջանում» ախտորոշմամբ են տեղափոխվել։

Հիվանդանոց տեղափոխվածները Լոռու մարզի բնակիչներ՝ 33-ամյա Նարինե Ա․-ն,  և նրա 12-ամյա աղջիկն ու 2,5-ամյա տղան են։Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 




Լրահոս