Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ու մասշտաբային ցուցահանդեսն իր դռներն է բացում արդեն վեցերորդ անգամ։ TOON EXPO YEREVAN-ը վերադառնում է՝ մեկ հարկի տակ հավաքելով անշարժ գույքի, կառուցապատման և հարակից 12 ոլորտները ներկայացնող 100-ից ավելի ընկերությունների։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Big Projects ընկերության համահիմնադիր և հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը ընդգծեց, որ TOON EXPO YEREVAN 2025-ին այս տարի միացել են աննախադեպ մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերություններ՝ հատուկ առաջարկներով։
Big Projects ընկերության համահիմնադիրի խոսքով՝ TOON EXPO-ի շրջանակում սպասվում է խոշոր խաղարկություն, որն ամփոփվելու է սեպտեմբերի 7-ին՝ Մերիդիան էքսպո կենտրոնում։
Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր՝ ML Mining ընկերությունը, այցելուներին ներկայացնում է մեծ ընտրության հնարավորություն՝ առաջարկելով բնակարանային ավելի քան 15 նախագիծ։
Էքսպոյի հիմնական գործընկերներ RED Invest Group-ի յուրահատուկ դիզայնով նոր նախագծերն էլ կգոհացնեն քմահաճ այցելուներին՝ ապահովելով հիանալի տեսարան, կանաչապատ և հարմարավետ տարածքներ։
Երևանի կենտրոնը նախընտրողների համար նոր ու հարմարավետ բնակարաններ է առաջարկում Avenue Group-ը։























