Էվերեստի ձյան սողանքի հետևանքով մահացել է 13 մարդ, յոթը անհետ կորած են համարվում, տեղեկացնում է Նեպալի զբոսաշրջության նախարարությունը:
Ձյան հզոր ալիքը ծածկել էր նեպալցի 25 ուղեկցորդներին ուրբաթ օրը: Փրկարարները հայտնաբերել են 13 մահացածների դիակները, և տեղափոխել գրեթե 3,5 հազար մետր բարձրության վրա տեղակայված բազային ճամբար: Մյուս յոթ նեպալցիների որոնումները շարունակվում են:
Երեք ուղեկցորդներին ինքնաթիռներով տեղափոխել են լեռնային երկրի մայրաքաղաք` Կատմանդու, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: