Armenian text to speach

ՊԵՏՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ ՉԻ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
«Պետպատվերն ավարտվել է, հերթագրվե՛ք» նախադասությունը գրեթե ամեն տարի՝ տարվա կեսին, լսում են պետպատվերի աջակցության համար դիմած ՀՀ քաղաքացիները։
Առողջապահական բյուջեն ավելանում ու ավելանում է, բայց ամեն տարի պետպատվերների հատկացումների վիճակը նույնն է։
Պետպատվերներ տրամադրող եւ համակարգող միակ պատասխանատուն առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավար Սամվել Խարազյանն է, նրանից հետո 2-րդ պատասխանատուն՝ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը։
Իսկ ինչ ունեցվածք ունի Սամվել Խարազյանը, որը խաթարեց պետպատվերների ոլորտի հնարավոր զարգացումը։
Սամվել Խարազյանը, համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրի, ունի 9 անշարժ գույք՝ 1 այգետնակ, 2 հողամաս, 2 ավտոտնակ, 4 բնակարան։ Այսպիսին է Խարազյանի համեստ ունեցվածքը։
Նա գույքերը ձեռք է բերել 2017, 2020, 2022  թվականներին Երեւանում եւ Աբովյան քաղաքում։
Խարազյանը նշել է, որ այգետնակը ձեռք է բերվել 2024 թվականին, սակայն այդ մասին հայտարարատու տարում «ձեռք բերված գույքեր»-ի բաժնում նշված չէ։ Ինչպես եւ ինչ արժեքով է գնել այգետնակը՝ հարցական է։
Սամվել Խարազյանը 2022 թվականին գնել է հենց նույն թվականի արտադրության MG ավտոմոբիլ։
Նրա բանկային ավանդները կազմել են 10 հազար դոլար եւ 256 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 9 մլն 81 հազար դրամ, 25 հազար 729 դոլար, 4 հազար 563 եվրո։
Սամվել Խարազյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 230 հազար դրամ, 800 ԱՄՆ դոլար, 3,2 հազար եվրո։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 318 հազար դրամ։ Եկամուտներից 4 մլն 584 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է առողջապահության նախարարությունից։
Խարազյանը Քաղաքացիական պայմանագրերից եւս ստացել է եկամուտներ: ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտից» նա ստացել է 8 մլն 895 հազար դրամ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ 2 հազար 649 դոլար, Մոր եւ մանկան առողջապահական ինտեգրված ծառայությունների ծրագիր, Տաջիկիստանի ԱԲՍՀՆ-ից՝ 1,043 դոլար, Եվրոպական Միություն, GOPA PACE-ից ստացել է 6 հազար 860 եվրո։
Հայաստանում խորհրդարանական ընտրություններին դեռ 10 ամիս գրեթե կա, սակայն կամա թե ակամա, գաղտնի թե բացահայտ, տարբեր քաղաքական ուժեր  ակտիվացել են, իսկ նրանց միացել են  նախկին իշխանական, այժմ, կարծես թե, ընդդիմադիր գործիչները։ Խորհրդարանական ուժերն արդեն իսկ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, մարզային հանդիպումներ, այցեր են իրականացնում։ Իսկ ահա արտախորհրդարանական ուժերից պաշտոնապես քչերն են հայտարարել, որ առաջադրվելու են՝ որպես վարչապետի թեկնածու։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ուժերին է միանում նաեւ Հայկ Մարությանը, որն այս անգամ կարծես ոչ թե ակտիվ ՔՊ-ական քարոզ է իրականացնելու, այլ ինքնառաջադրվելու է սեփական կուսակցությամբ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայկ Մարությանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին կուսակցությունից հաստատեցին, որ Մարությանն իսկապես պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Բանն այն է, որ Մարությանը մե՛կ դարձավ քաղաքապետ ՔՊ-ի եւ հեղափոխության «ներքո», մե՛կ էլ դարձավ ընդդիմադիր՝ երբ հեռացրին պաշտոնից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ողջ օրը ԱԱԾ-ն Փարաքարում հավաքագրման գործընթացում է ներգրավված եղել։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր անվան շուրջ թմրանյութի, ապօրինի զենքի գործով օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք եղել են բավականին ուշագրավ: Ըստ էության՝ փորձում են հասկանալ, թե ինչ կապ կա Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի մեքենայում գտնվող անձի եւ նրա միջեւ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պարզվել է, որ Մկրտիչ Մկրտչյանի մեքենայից փախուստի դիմած անձը Փարաքարի բնակիչ Հրանտ Սարգսյանն է, որին երեկ՝ երեկոյան, ժամը 22:00-ի տվյալներով իրավապահները դեռ փնտրում Էին։ Իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը իրավապահներին պնդել է, որ հայտնաբերված զենքն ու թմրանյութը իրենը չեն, այլ իր մեքենայում գտնվող անձին են պատկանել։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի թեկնածու Նարեկ Վանեսյանը, որը հայտարարված մրցույթի արդյունքում այդպես էլ տնօրեն չընտրվեց, դեռեւս 2018 թվականին մի շարք անվանի բժիշկների զայրույթի պատճառ էր դարձել: Բանը նրան էր հասել, որ բժիշկները անգամ բաց նամակ էին հրապարակել, կամ, այսպես ասած, «հաղորդում ներկայացրել»՝ անհարիր վարք դրսեւորած Վանեսյանին պատասխանատվության կանչելու համար։
Մասնավորապես, 2018 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակվեց հետեւյալը. «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու եւ քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի եւ Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ գրանցվել է տհաճ միջադեպ, որը միայն համալսարանականների կողմից հանդուրժողականության եւ զսպվածություն ապահովելու գործադրած ջանքերի շնորհիվ չի ստվերել արարողությունը:
Այսպես, շրջանավարտներից մեկին՝ Նարեկ Վանեսյանին, վրդովեցրել է այն հանգամանքը, որ շրջանավարտները խոսքով հանդես գալ կարող են միայն Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի եւ Ֆրեյզեր Ստոդդարտի դասախոսություններից հետո, ինչը պայմանավորված է եղել նախօրոք ձեւավորված եւ հաստատված օրակարգով:
Հանդիսավոր արարողության սցենարից շեղումներ թույլ չտալու նպատակով, եւ հաշվի առնելով, որ շրջանավարտների ելույթները նախատեսված են եղել արարողության ավարտական հատվածում` բուհի պրոռեկտորը բոլոր շրջանավարտներին, այդ թվում՝ նաեւ Նարեկ Վանեսյանին հրապարակային առաջարկել է նախատեսված օրակարգին համաձայն ելույթ ունենալ:
Նարեկ Վանեսյանը, անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից, դրսեւորել է շրջանավարտին, քաղաքացուն եւ բժշկին անհարիր ու անվայել պահվածք:
Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա՝ արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ:
Այնուհետեւ, համալսարանի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, որտեղ շարունակել է դրսեւորել անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, ինչը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսեւորվելու պարագայում:
Մենք՝ համալսարանականներս, մտահոգված ենք միջադեպով, որն աննախադեպ է բուհի պատմության մեջ:
Հարգարժա՛ն պարոն Վարչապետ,
համալսարանի համար նման դրսեւորումը հատկապես մտահոգիչ է՝ նկատի ունենալով, որ Նարեկ Վանեսյանը զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, բժշկական հաստատություն, որը կարեւորագույն դեր ունի հանրապետության հոգեբուժական օգնության եւ սպասարկման պատշաճ կազմակերպման եւ իրականացման գործում, եւ որի ղեկավարն անբասիր կենսագրություն եւ վարքագիծ պետք է դրսեւորի՝ օրինակ դառնալով ապագա բժիշկների եւ հատկապես հոգեբույժների համար:
Պետք է նշել, որ միջադեպն իր աննախադեպությամբ մեծ արձագանք է գտել ինչպես անվանի բժիշկների, պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողության շրջանում՝ հատկապես նկատի ունենալով, որ այն տեղի է ունեցել Նոբելյան մրցանակակիրների ներկայությամբ, ինչը նկատել եւ իրենց վրդովմունքն են հայտնել նաեւ Նոբելյան մրցանակակիրների այցի կազմակերպիչները:
 Պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը, նպատակ ունենալով հետայսու բացառել նման դեպքերի կրկնությունը, որն արատավորում է բժշկի բարձր կոչումը եւ խաթարում համալսարանի ակադեմիական միջավայրում հաստատված համակեցության կանոնները, հաշվի առնելով, որ Նարեկ Վանեսյանի կողմից նախկինում եւս դրսեւորվել է նմանատիպ վարքագիծ համալսարանում, որոնք գրանցված են եւ արձանագրված են.
Մենք՝ համալսարանականներս, խնդրում ենք երկրի բարձրագույն ղեկավարությանը ուշադրության արժանացնել միջադեպը՝ առաջարկելով համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումը արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը եւ վատ օրինակները իսպառ բացառելու նկատառումներով:
Տեղեկացնենք նաեւ, որ շրջանավարտների մի խումբ ներողություն է խնդրել տհաճ միջադեպի համար եւ իրենց շնորհակալությունն են հայտնել բացառիկ հնարավորության համար, որը իրենց տրված է եղել, այն է՝ Նոբելյան մրցանակակիրների ձեռքից ստանալ ավարտական վկայականներ:
Պրոֆեսոր Արմեն Մուրադյան
Անվանի բժիշկ Արտավազդ Սահակյան
Պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան
Պրոֆեսոր Հմայակ Սիսակյան
Պրոֆեսոր Իրինա Մալխասյան
««ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» Զավեն Քոլոյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյան
Պրոֆեսոր Արտո Զիլֆյան
Պրոֆեսոր Մագդալինա Մելքոնյան
Պրոֆեսոր Շոթա Վարդանյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանով
Բժշկական գիտությունների դոկտոր Լազար Եսայան
Պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյան
Դոցենտ Գառնիկ Ավետիսյան
Դոցենտ Երվանդ Սահակյան
Պրոֆեսոր Լարիսա Ավետիսյան
Պրոֆեսոր Տաթեւիկ Ավագյան
Դոցենտ Կարինե Բարոյան
Դոցենտ Սաթենիկ Բաղդասարյան
Դոցենտ Աննա Սարգսյան
Պրոֆեսոր Արեն Բաբլումյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյան
Դոցենտ Բագրատ Ենոքյան
Պրոֆեսոր Թամարա Սարգսյան
Պրոֆեսոր Աննա Պողոսյան
Դոցենտ Գեւորգ Թամամյան
Անվանի մանկաբույժ Հրանտ Կալանտերյան
Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի անձնակազմ
«Մենեջմենթ Միքս» խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերություն
100-ից ավելի ուսանողներ, բժիշկներ եւ քաղաքացիներ»։
Նամակին արձագանքել էր առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը Նարեկ Վանեսյանի «տանիքն» է, նշելով, թե երկրում չէ, կվերադառնա ու կուսումնասիրի դեպքը:
Այս բաց նամակից 3 օր անց Վանեսյանը ազատման դիմում գրեց ու ազատվեց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից։
Արդյո՞ք միայն պաշտոնից ազատվելով պետք է այս ամենը սահմանափակվեր։ Արդյո՞ք անվանի բժիշկների հորդոր-խնդրանքը Նարեկ Վանեսյանին պատժելու վերաբերյալ ունեցել է իր հետեւանքը։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմում ենք ուղարկելու ՀՀ քննչական կոմիտե եւ մի շարք հարցադրումներ ենք անելու՝ կոնկրետ հարցերի պատասխան ստանալու ակնկալիքով։
Անպատիժ պաշտոնյան պետք է իր պատասխանատվությունը կրի. հանցանքն ու լկտի պահվածքը վաղեմության ժամկետ չունեն:



Լրահոս