Armenian text to speach

Ոստիկանները կանխել են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդու կողմից ինքնшհրկիզման փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` սեպտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորամասերից մեկի ծառայողները Հանրապետության Հրապարակում ծառայություն իրականացնելիս նկաատել են մի քաղաքացու, ով գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և իր մոտ եղած բենզինով լցված շիշը բացել է, ինչից հետո լցրել հատակին, այրել և փորձել է պառկել կրակի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենալով նշված քաղաքացուն կանխվել է նրա կողմից կատարվելիք գործողությունները և նրան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նշված տղամարդը հանդիսանում է Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Մ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 




Լրահոս