
London Chess Classic շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենի հետ եւ 5 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Նույնքան միավոր է վաստակել նաեւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Հնդիկ գրոսմայստերը 5-րդ տուրում սեւերով հաղթեց անգլիացի Նայջել Շորթին: Առաջատարը 10 միավոր վաստակած ամերիկացի Հիկարում Նակամուրան է, որը սպիտակներով առավելության հասավ Դեւիդ Հաուելի նկատմամբ: Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով հաղթեց Մայքլ Ադամսին: