Armenian text to speach

Գիշերը հարձակվել են Արցախի պետնախարարի մեքենայի վրա՝ պատճառելով գույքային վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ի գիշերը հարձակում է կատարվել Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանին պատկանող մեքենայի վրա՝ պատճառելով գույքային վնաս։

Մեր աղբյուրները հայտնում են, որ Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի և նրա շրջապատի նկատմամբ իրականացվող քայլերը գնալով ավելի համակարգված բնույթ են ստանում։ Եթե նախորդ հանրահավաքից հետո պետնախարարին հրավիրել էին ՀՀ Քննչական կոմիտե՝ վերաբացելով արդեն փակված քրեական գործ, ապա այս անգամ հանրահավաքից մեկ օր անց նրան այցելել են ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից՝ նոր վարույթով։ Երեկոյան էլ հարձակում է կատարվել նրա մեքենայի վրա՝ պատճառելով գույքային վնաս։

ArmLur.am լրատվականը զրուցել է ԱՀ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ էր կատարվում իր շուրջ։

«Վերջին ժամանակներում իմ և ընկերներիս նկատմամբ իրականացվող ճնշումների շարունակական բնույթը այլևս ակնհայտ է։ Հուլիսի 12-ի հանրահավաքից հետո ինձ հրավիրեցին ՀՀ Քննչական կոմիտե՝ վերաբացելով արդեն փակված գործ։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքի հաջորդ օրը ինձ այցելեցին ՀՀ աշխատանքի տեսչական մարմնից՝ նոր վարույթ նախաձեռնելով անհիմն պատճառներով։ Երեկոյան էլ հարձակում է իրականացվել իմ մեքենայի վրա՝ կոտրելով և պատճառելով գույքային վնաս»,– մեզ հետ զրույցում ասաց Նժդեհ Իսկանդարյանը։

Արդյո՞ք սա պատահականությունների հաջորդականություն է, թե՞ համակարգված ճնշումների նոր փուլ։ Արցախի պետնախարարը նշեց՝ «Բոլոր դեպքերում ես շարունակելու եմ իմ ուղին՝ անկախ իմ շուրջ իրականացվող այս գործողությունների»։

Նանիկ Աղասյան




Լրահոս