Armenian text to speach

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վնասվածք է ստացել հեծանվային վթարի հետևանքով։ 55-ամյա իսպանացին տեղափոխվել է շտապօգնության բաժանմունք՝ անրակի կոտրվածքով և ենթարկվելու է վիրահատության, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբը աջակցություն է հայտնել մարզչին և մաղթել նրան արագ ապաքինում։ Էնրիկեի առողջական վիճակի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Լուիս Էնրիկեն փարիզյան գրանդի գլխավոր մարզիչն է 2023 թվականի ամռանից։ Անցյալ մրցաշրջանում մասնագետի գլխավորությամբ թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան, ինչպես նաև դարձավ ներքին մրցաշարերի բոլոր տիտղոսների հաղթողը։




Լրահոս