Հայաստանի իրավունքն է որոշել, թե որտեղ են իրենք լինելու։ Երևանում, սակայն, հասկանում են, որ այդ դեպքում իրենց համար միանգամայն այլ մաքսատուրքերի ռեժիմ է գործելու, մեր երկրների միջև ապրանքների ազատ տեղաշարժ և առանց մաքսատուրքերի առևտուր այլևս չի լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով, դա առաջին հերթին հարվածելու է հայաստանյան գյուղատնտեսությանը։





























