Armenian text to speach

Սլովակիան զորք չի ուղարկի Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սլովակիան անվտանգության երաշխիքների շրջանակում զորք չի ուղարկի Ուկրաինա, բայց պատրաստ է լոգիստիկ աջակցություն ցուցաբերել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Սլովակիան որևէ զորք չի տեղակայի Ուկրաինայի տարածքում, մյուս կողմից՝ Սլովակիան կարևոր է լոգիստիկայի տեսանկյունից։ Հետևաբար, եթե անվտանգության այդ երաշխիքների պարագայում կարողանանք լոգիստիկ աջակցություն ցուցաբերել, ապա պատրաստ ենք դրան»,- նշել է Ֆիցոն «Շաբաթօրյա երկխոսություններ» հաղորդման եթերում։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի տեղակայման ցանկացած տարբերակ, որը հղի է իրավիճակի կտրուկ սրմամբ։

 




Լրահոս