Armenian text to speach

Խոշոր հրդեհ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում․ 6 տրանսպորտային միջոց մոխրի են վերածվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում, «Հայֆիլմ» կինոստուդիայի վարչական տարածքում այրվում է խոտածածկ տարածք և ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական  ջոկատներից՝ 2 մարտական հաշվարկ։Տեղում հայտարարվել հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և լրացուցիչ ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից ևս 2 մարտական հաշվարկ։Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարծման դեմ պայքարել են «Հայֆիլմ»-ի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։Ամբողջությամբ մոխրի է վերծավել 6 տրանսպորտային  միջոց, որից 4-ը ավտոբուսներ։Հրդեհը այ պահին մեկուսացվել է, սակայն տեղում հրշեջները հերթապահություն են իրականացնում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից։




Լրահոս