Armenian text to speach

Ռոնալդուն հրահանգավորել է իրեն չմոտենալ ու չլուսանկարվել իր հետ․ նոր մանրամասներ երեկվա միջադեպից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին Դվին հյուրանոցից տեղեկացնում են, որ Կրիշտիանու Ռոնալդուի և երկրպագուի շուրջ տեղի ունեցած երեկվա միջադեպից հետո Ռոնալդուն հրահանգավորել է որևէ մեկին թույլ չտալ մոտենալ իրեն կամ լուսանկարվել իր հետ։

Հյուրանոցից նաև տեղեկացնում են, որ Երևան ժամանելու պես ֆուտբոլիստին առաջարկել են անվտանգության 4-5 աշխատակիցներ տրամադրել, սակայն նա կտրականապես մերժել է։

Հիշեցնենք, որ երեկ երկրպագուներից մեկը վազելով մոտեցել էր Կրիշտիանու Ռոնալդուին, սակայն վերջինս նրան հրել է՝ թույլ չտալով երկրպագուին լուսանկարվել իր հետ։

Հյուրանոցից նաև տեղեկացնում են, որ իրենց անձնակազմի հետ Ռոնալդուն նկարվել էր մինչ այդ միջադեպը։

Նանիկ Աղասյան




Լրահոս