Armenian text to speach

Հայ ֆուտբոլասերները ձայնային պայթուցիկներ են կիրառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ անթաքույց էին հայ երկրպագուների դժգոհությունները։ Խաղի ընթացքում նրանք ձայնային պայթուցիկներ կիրառեցին, իսկ Ռոնալդուի երկրորդ գոլից հետո սկսեցին վանկարկել «Մեսսի, Մեսսի»։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուի առաջին գոլից հետո նույն պահվածքը դրսևորեցին հայ երկրպագուները, ինչից հետո Ռոնալդուն երկրորդ գոլը խփեց և ցույց տվեց հայ երկրպագուներին, որ լսում է նրանց վանկարկումները։

Նույն «ժեստ»-ով հանդես եկավ նաև երրորդ գոլից հետո, միայն թե այս անգամ էլ՝ ուժեղ հարվածելով գնդակին, այն հեռացրեց ընդհանրապես մարզադաշտից։

Նանիկ Աղասյան

 




Լրահոս