Armenian text to speach

ՓՈՏՈ․ Սեպտեմբերի 7. պատմության ուշագրավ իրադարձությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 7-ը տարվա 250-րդ օրն է: Այս օրը նշանավորվում է տրբեր իրադարձություններով: Մասնավորապես հիշատակման է արժանի Մոսկվայի մոտ տեղի ունեցած արյունալի Բորոդինոյի ճակատամարտը, որն ավարտվում է ֆրանսիացիների հաղթանակով:

1911 թվականի այս օրը  ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները ձերբակալվում է Լուվրից Մոնա Լիզայի նկարը գողանալու կասկածանքով:

1940 թվականի սեպտեմբերի 7-ին  Կրայովայի համաձայնագրով Ռումինիան Բուլղարիային է զիջում Հարավային Դոբրուջան: 1953-ին Նիկիտա Խռուշչովն  ընտրվում է Սովետական Միության Կոմկուսակցության առաջին քարտուղար:

1986 թվականի այս օրը Դեսմնեդ Թութուն  դառնում է Հվ. Աֆրկայի անգլիկանական եկեղեցին գլխավորող առաջին սևամորթը: 2011 թվականի սեպտեմբերի 7-ին Ռուսաստանում ավիավթարի զոհ է դառնում «Լոկոմոտիվ» հոկեյի թիմը, ընդհանուր առմամբ զոհվում է 43 մարդ, փրկվում է միայն մեկը:

Սեպտեմբերի 7-ը Բրազիլիայի անկախության օրն է:

 




Լրահոս