Armenian text to speach

ՔՊ խմբակցության քարտուղարը նարկոթեստ պետք է հանձնի. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովի նախագահից պաշտոնական գրությամբ պահանջել է, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողով մտնի միայն թմրանյութիազդեցության թեստ հանձնելուց հետո:

Պատգամավորը տեղեկացրել է, որ ԱԺ ՔՊ խմբակցույթան քարտուղարը խանգարել է իր ճեպազրույցը։ Ըստ հայտարարության՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Թագուհի Թովմասյանը խոսում էր Բաքվի բանտում գտնվող և խոշտանգումների ենթարկվող հայ գերիների մասին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հովհաննիսյանի վարքագիծը ոչ միայն խախտում է պատգամավորի գործունեության երաշխիքները, այլև սահմանափակում է լրագրողների իրավունքները։ Պատգամավորը պահանջում է, որ Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողով մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները հրապարակվեն։ «Խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն», — ասված է Թագուհի Թովմասյանի հայտարարության մեջ։




Լրահոս