Ատոմ Ջանջուղազյանը պետական համակարգում աշխատում է 1991 թվականից՝ շուրջ 34 տարի։ 1999-2016թթ նա զբաղեցրել է Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնը, 2016-2018 թվականներին՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
2018-2021 թվականներին Ատոմ Ջանջուղազյանը պաշտոնավարել է որպես Ֆինանսների նախարար, իսկ 2022 թվականի մարտի 2-ին ընտրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում։
Ջանջուղազյանը իր՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ ունի 1 անհատական բնակելի տուն, որը ձեռք է բերվել 2008 թվականին Երևանում։
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ դառնալուց հետո Ջանջուղազյանը ձեռք է բերել 21 մլն դրամ արժողությամբ MITSUBISHI մակնիշի մեքենա։
Հաշվեքննիչ պալատի նախագահի բանկային ավանդները կազմել են 8 մլն և 8 հազար ԱՄՆ դոլար։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 2 հազար եվրո, 2 հազար ԱՄՆ դոլար, գրեթե 1 մլն դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 31 հազար եվրո, 11 հազար դոլար, 5,8 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել է 29 մլն 103 հազար դրամ, որից 24 մլն 845 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ հաշվեքննիչ պալատից, 3 մլն 908 հազար դրամը շահաբաժին է «ԿԱՐԲԻ ՋՐՀՈՍ» ՀԷԿ-ից։ Եկամուտների մյուս մասը վարկեր են։
Հիշեցնենք նաև, որ երբ Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ Ֆինանսների նախարար էր ՔՊ-ականների օրոք իր սանիկին՝ Կարեն Բրուտյանին, նշանակել էր Ֆինանսների փոխնախարար և ստացել․ ինչպես մամուլն այն ժամանակ գրում էր, «աստղաբաշխաական» պարգևավճարներ՝ մոտ 7 մլն դրամ։
Էմմա Միքայելյան

























































































