ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարը շնորհավորել է պարոն Խաչատրյանին, ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, երկար տարիների աշխատանքային փորձ ունի, քաջատեղյակ է մարզի առաջ ծառացած խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև արդեն նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին՝ այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։
Վահրամ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ Կառավարությանը վստահության համար։
Խաչատրյանը նշել է, որ թիմային աշխատանքի արդյունքում կլուծեն առկա խնդիրները և կնպաստեն մարզի զարգացմանը։





























