Armenian text to speach

Yandex Armenia-ն հայտարարում է նոր ընդունելություն Ծրագրավորման դպրոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ծրագրի շրջանակում ուսուցանվելու են ծրագրավորման հիմունքները Python լեզվով՝ ներառյալ հիմնական հասկացությունները, կառուցվածքներն ու գրադարանները։ Դպրոց կարող են ընդունվել 14-17 տարեկան աշակերտներ։ Ընդունելությունը իրականացվում է թեստավորման արդյունքներով։

Այս տարի դասերը կանցկացվեն Վանաձորում և Գյումրիում՝ առկա ձևաչափով, շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր դասը՝ մեկուկես ժամ տևողությամբ։ Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է, սակայն անհրաժեշտ է ընդունվել դպրոց։ Ծրագրավորման դպրոցի ընդունելությունը բաղկացած է երկու փուլից՝ թեստավորում և հարցազրույց։ Նախ հարկավոր է լրացնել մասնակցության հայտը https://codingschool.yandex.com.am կայքում։ Դրանից հետո դիմորդը կստանա նամակ՝ թեստավորման հղումով։ Եթե դիմորդը մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ հաջողությամբ անցնի թեստը, նրան կհրավիրեն հարցազրույցի։

Yandex Ծրագրավորման դպրոցը միջազգային նախագիծ է, որն ուղղված է 14-17 տարեկան դպրոցականներին Python լեզվով ծրագրավորման հիմունքների ուսուցմանը, Հայաստանում ծրագիրն իրականացվում է 2017 թվականից սկսած։ 8 տարվա ընթացքում ծրագրի շրջանավարտ է դարձել ավելի քան 450 աշակերտ, որոնցից շատերը կապել են իրենց կյանքը տեղեկատվական տեխնոլոգիաների հետ։




Լրահոս