Armenian text to speach

Հայաստանի հավաքականի համար այժմ կարևորը կայունությունն է. Նաիր Տիկնիզյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարծում է, որ Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպումը կարևոր է թիմի համար:

«Պորտուգալիայի դեմ խաղը դառը, բայց մեծ փորձառություն էր: Հիմա արդեն ժամանակն է Իռլանդիայի դեմ խաղի մասին մտածելու: Մեզ համար շատ կարևոր խաղ է Իռլանդիայի դեմ հանդիպումը: Լիահույս եմ, որ այն հաջող կլինի մեզ համար»,-լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տիկնիզյանը:

Ազգային թիմի պաշտպանի խոսքով` Հայաստանի հավաքականում արդեն իսկ վերլուծել են մրցակցին, բայց ոչինչ չեն բարձրաձայնի:

«Մենք ավելացրել են Իռլանդիայի դեմ խաղի նախապատրաստական աշխատանքը: Հայաստանի հավաքականի համար այժմ կարևորը կայունույթունն է: Լիահույս եմ, որ արդյունքները կլինեն, երբ գոնե մեկ տարի շարունակաբար կաշխատենք նույն մասնագետի հետ»,-առանձնացրեց նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իռլանդիային: Հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին Երևանի ժամանակով 20:00-ին:

 




Լրահոս