Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երկրորդ մարդասիրական օգնության բեռը ճանապարհվել է Աֆղանստան: «Իլ-76» բեռնատարը Ժուկովսկու օդանավակայանից մեկնել է՝ տեղափոխելով ավելի քան 20 տոննա վրաններ և վերմակներ երկրաշարժից տուժած բնակչության համար»,— նշված է գերատեսչության Telegram ալիքի գրառման մեջ։
Նախարարության տվյալներով, օգնությունն ուղարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ և Ռուսաստանի կառավարության հրահանգով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հինդու Քուշի լեռներում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել՝ Աֆղանստանի արևելյան Ասադաբադ քաղաքից 27 կմ հարավարևմուտք։ Ուժգին ցնցումները լուրջ ավերածություններ են պատճառել. ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը գերազանցել է 2 200-ը, իսկ մոտ 3 600 մարդ վիրավորվել է։ Սեպտեմբերի 2-ին նույն շրջանում գրանցվել էր ևս մեկ՝ 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Ռուսաստանի առաջին՝ 20 տոննա մարդասիրական բեռը Աֆղանստան էր հասցվել սեպտեմբերի 5-ին։
Անի Վարդանյան























































































