Armenian text to speach

Եղիշե Մելիքյանը իրատեսական է համարում Իռլանդիայի հավաքականին հաղթելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում Իռլանդիայի դեմ տնային խաղում իր գլխավորած թիմի հնարավորությունների մասին։

«Շատ դժվար է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո վերականգնվելը, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իռլանդիան և Պորտուգալիան տարբեր թիմեր են, թե՛ իրենց ոճով, թե՛ իրենց մակարդակով: Բայց ասեմ, որ Իռլանդիան ուժեղ թիմ է, սակայն այդ թիմին հաղթելը իրատեսական է: Մեծ աշխատանքի ու ցանկության դեպքում կունենանք այդ հնարավորությունը»,-

Մարզչի խոսքով` Հայաստանի հավաքականի հետ աշխատանքում իրեն մոտ մեկ տարի է պետք դրական արդյունքներ ունենալու համար:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իռլանդիային: Հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:

 

 




Լրահոս