Armenian text to speach

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ առաջիկա հեռախոսազրույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առաջիկա օրերին ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Շատ շուտով՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում», — պատասխանել է նա հարցին, թե երբ կցանկանար խոսել Պուտինի հետ։ «Մենք դա անպայման կանենք», — ընդգծել է ԱՄՆ առաջնորդը՝ մեկնաբանելով Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը։ «Ռուսաստան–Ուկրաինա իրավիճակը։ Համոզված եմ, որ դա կլուծվի», — հավելել է նա։ Սեպտեմբերի 4-ին եւս Թրամփը հայտնել էր, որ մոտ ժամանակում նախատեսում է խոսել Պուտինի հետ։

Օգոստոսի 15-ին երկու առաջնորդները հանդիպել էին Ալյասկայում գտնվող ռազմական բազայում։ Քննարկումներից հետո Պուտինը մամուլին ասել էր, որ դրանք հիմնականում վերաբերում էին Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Ռուսաստանի  նախագահը նաեւ կոչ էր արել «թերթել էջը» երկկողմ հարաբերություններում եւ վերսկսել համագործակցությունը՝ միաժամանակ հրավիրելով Թրամփին այցելել Մոսկվա։

Անի Վարդանյան




Լրահոս