Armenian text to speach

Երևանում կասեցվել է սուշիի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Արշակունյաց պողոտա):

Պարզվել է, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Ի մասնավորի՝ արտադրամասի հատակների, պատերի, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:

Հանձնարարականների կատարման և խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

ՍԱՏՄ-ը հորդորում է՝ սննդամթերքի անվտանգության հետ կապված խախտումներ նկատելիս՝ զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118:




Լրահոս