ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտություններին անդրադարձել է նաև Արցախի նախագահի նախկին խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեղմ ասած տմարդը, կարող է քաղաքական հակառակորդ, կին պատգամավորի նկատմամբ իրեն այդ ամենը թույլ տալ:
Հայաստանում քաղաքականությունը վաղուց էր մեռել, բայց ամեն օր գրանցում ենք նաև բարոյականության մահը:
Իսկ Թագուհի Թովմասյանը շատ վաղուց կուլ չի գնում ու կանգնած է շատերի կոկորդին:
Տեսակիդ անդավաճան ու պայքարից չվախեցող իմ լավ ընկեր՝ Թագուհի Թովմասյան, պինդ կաց:
Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին…
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ»։























































































