Armenian text to speach

«Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրում» որպես զարգացման կլաստեր ընտրվել է Գյումրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը»։ Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստեր ընտրվել է նաև Գյումրին։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզետի աշխատակազմից։

Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր անցկացվել է հանրային քննարկում՝ ծրագրի նախապատրաստման փուլում մշակված շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթերը՝ Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ, Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլան, Տարաբնակեցման շրջանակ, Շահակիրների ներգրավման պլան և Աշխատանքային կառավարման ընթացակարգ փաստաթղթերը ներկայացնելու նպատակով։

Հանդիպման մասնակիցներին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից ողջունել և նախաձեռնության կարևորությանն է անդրադարձել մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը՝ ընդգծելով զբոսաշրջության զարգացման հիմնական սահմանափակումների վերացման, հիմնական և որակյալ ենթակառուցվածքների և ծառայությունների բացակայության հարցի լուծման, ինչպես նաև առաջարկները դիվերսիֆիկացնելու և ՀՀ կառավարության կլաստերային մոտեցման ներքո բացահայտված հիմնական բացերը զարգացնելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը կաջակցի յոթ առաջնահերթ կլաստերներում, որոնցից մեկը Գյումրին է, կայուն, ներառական և կլիմայական ինչպես նաև բնական աղետների հանդեպ ճկուն զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումներին և միջամտություններին: Ծրագրի զարգացման նպատակն է բարելավել կայուն, ճկուն և կլիմայական տեսանկյունից առաջադեմ ենթակառուցվածքային ծառայությունների հասանելիությունը Հայաստանում՝ ծրագրում ընդգրկված կլաստերների շրջանակում տեղական տնտեսության մեջ զբոսաշրջության ներդրումն ավելացնելու համար:




Լրահոս