
38-ամյա Ռաշել Գրիմերը զինված եկել է վարչություն, պատանդ վերցրել աշխատակիցներից մեկին եւ պահանջել իրեն տրամադրել սննդի պետական նպաստ, սակայն մերժում ստանալուց հետո նա սպանել է նախ իր երեխաներին, այնուհետեւ ինքնասպան եղել: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում: Երեխաները` 10-ամյա Թիմոթին ու 12-ամյա Ռամին մահացել են Սան Անտոնիոյի հիվանդանոցում: