Armenian text to speach

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սանս Լուկեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (ՄԱԿ/Կանայք) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սանս Լուկեին:

Հանդիպմանն անդրադարձել է կատարվել գենդերային հավասարության, կանանց առաջնորդության և սոցիալ-տնտեսական պաշտպանության ոլորտում Հայաստանում գրանցված առաջընթացին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների ծրագրին, ինչպես նաև առավել խոցելի խմբերի իրավունքների ապահովման խնդիրներին:

Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի նախաձեռնությունները՝ ուղղված կանանց և աղջիկների իրավունքների առաջմղմանը:




Լրահոս